21 հունվարի 2005 - 20:56 AMT
ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԲԱՔՎՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունվարի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը սբ.Էջմիածնում հոգեհանգստյան հատուկ պաշտոն կմատուցի 1990 թվականի հունվարին Բաքվի ջարդերի ընթացքում զոհված հայերի հիշատակին: Զոհվածների հոգեհանգստի պաշտոն կմատուցվի աշխարհի բոլոր հայ եկեղեցիներում` կիրակնօրյա սբ. պատարագից հետո: