Եգիպտոսի ԶՈւ վերսկսել են Սինայի թերակղզու գրոհաինների դեմ «վրիժառության օպերացիան»

Եգիպտոսի ԶՈւ վերսկսել են Սինայի թերակղզու գրոհաինների դեմ «վրիժառության օպերացիան»

PanARMENIAN.Net - Եգիպտական ռազմական ստորաբաժանումները երեքշաբթի օրը վերսկսել են Սինայի թերակղզում գրոհայինների դեմ ուղղված օպերացիան, հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

Բախումների հնարավոր զոհերի և տեղի ունեցողի վայրի մասին տեղեկություններ հայտնի չեն:

Նախորդ շաբաթ եգիպտական զորքերի խմբավորումը, որը տեղակայված է Սինայի հյուսիսում, սկսել է հակաահաբեկչական օպերացիաների հիմնական փուլը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության վերականգնմանը և թերակղզում գործող ծայրահեղական խմբերի չեզոքացմանը, հաղորդում է «Ռոսբալթը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---