Ֆ. Օլլանդ. Իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները` բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու համար

Ֆ. Օլլանդ. Իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները` բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունները անվտանգության ուժերի հետ համատեղ պայքարելու են անբարենպաստ ծայրամասային շրջաններում տիրող անկարգությունների դեմ, հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլլանդը: Այս մասին հաղորդու մէ «Ռոսբալթը»` հղելով արևմտյան ԶԼՄ-ներին:

«Իշխանությունները մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները` բռնության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու համար»,-ասել է Օլլանդը:

Նախագահը հաստատել է, որ Ամյեն է ուղևորվել երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը: Ֆրանսիայի հյուսիսում տեղակայված Ամյեն քաղաքում բախումների արդյունքում տուժել է 16 ոստիկան: Հուզումների ժամանակ այրվել է մի քանի ավտոմեքենա, վնաս է պատճառվել մի քանի շինությունների: Անկարգությունների պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---