14 օգոստոսի 2012 - 20:17 AMT
Թուրքիան շարունակում է ռազմական վարժանքներ իրականացնել սիրիական սահմանի մերձակայքում

Երեքշաբթի օրը Թուրքիայի բանակը հերթական ռազմական վարժանքներն է անցկացրել Սիրիայի հետ սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է ինտերնետային-ԶԼՄ-ները, սիրիական սահմանից ոչ հեռու տեղակյված Կիլիս հարավայի նահանգում վարժանքներում գործի է դրվել նաև զրահատեխնիկա:

Հիշեցնենք, որ սկսած այս շաբաթվա սկզբից` Թուրքիան արդեն մի քանի վարժանքներ է անցկացրել` ռազմատեխնիկայի ներգրավվածությամբ: Օգոստոսի 1-ին, 2-ին և 4-ին Թուրքիայի տարբեր շրջաններում` սիրիական սահմանի հարևանությամբ, տեղի են ունեցել թուրքական բանակի մասնակցությամբ ռազմական վարժանքներ: