14 օգոստոսի 2012 - 21:11 AMT
35-ամյա չարագործը կողոպտել է Սթիվ Ջոբսի տունը Կալիֆորնիայում

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի Կալիֆորնիայի տունը կողոպտվել է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, չարագործը տարել է 60 հազար դոլարի համակարգչային տեխնիկա, ինչպես նաև անձնական իրեր:

35-ամյա կասկածյալ Քարիմ ՄակՖարլինն արդեն ձերբակալված է: Ինչպես հաղորդել է Սանտա-Կլարա շրջանի դատախազը, ՄակՖարլինը չգիտեր, որ Պալո-Ալտո քաղաքում նրա կողմից կողոպտված տունը պատկանել է հենց Սթիվ Ջոբսին: