14 օգոստոսի 2012 - 20:40 AMT
Վուդի Ալենը նոր կատագերգության նկարահանումները կսկսի Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը սկսում է նոր ֆիլմի շուրջ աշխատանքները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը` հղելով Focus Features International ընեկերությանը, որը կզբաղվի ֆիլմի վարձույթով:

Ալենի նոր ֆիլմը դեռևս անվանում չունի, սակայն ֆիլմում խաղալու են Ալեք Բոլդուինը, Քեյթ Բլանշետը, Մայքլ Էմերսոնը և այլք:

Ֆիլմի վարձույթի հարցերով կզբաղվի Focus Features International ընկերությունը, որը զբաղվում է ռեժիսորի նախորդ ֆիլմի` «Հռոմեական արկածների», արտասհմանյան վարձույթով: