14 օգոստոսի 2012 - 21:50 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը գրանցում է աշխարհում ահաբեկչությունների մակարդակի նվազում

ԱՄՆ Պետդեպարտամենտը արձանագրել է ահաբեկչությունների ընդհանուր քանակության նվազում, որոնք աշխարհում իրականացվել են 2010-2011թթ ընթացքում: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:

Համաձայն գերատեսչության զեկույցի, 2010թ իրականացվել է 11641 ահաբեկչություն, իսկ 2011-ին` 10 283:

Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում հաջողությունները կապված են, առաջին հերթին, բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև ազդեցիկ քաղաքական ֆիգուրներին չեզոքացնելու հետ: Նման անսպսելի եզրակացույան են եկել Բալթիմորի համալսարանի Միջազգային և հասրակական հարաբերությունների դպրոցի հետազոտողները: