14 օգոստոսի 2012 - 21:57 AMT
Փորձագետները կանխատեսում են եվրագոտու տնտեսության 0,2 տոկոս անկում

Եվրոպացի փորձագետները հայտարարում են 2012թ երկրորդ եռամսյակում եվրագոտու տնտեսության 0,2 տոկոս անկման մասին, ընդգծում է ВВС-ն:

Եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կանխել եվրագոտու ճգնաժամը` խստացնելով տնտեսական քաղաքականությունը: Սակայն աճի նախանշանների բացակայոթյունը դժվարացնում է այդ խնդիրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բազմաթիվ ամերիկյան բանկեր կրճատում են եվրոյի գոտում իրականացվող վարկային օպերացիաները: