21 հունվարի 2005 - 23:11 AMT
ԼՈՒՅՍ ԿԸՆԾԱՅՎԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում լոնդոնյան գրահրատարակիչ Թաուրիսը լույս կընծայի Արցախյան պատերազմի հրամանատար, Մոնթե Մելքոնյանի (Ավո) եղբոր` Մարգար Մելքոնյանի «Իմ եղբոր ուղին» վերնագրով գիրքը: Գրքում կներկայացվի Մոնթեի կյանքի ուղին, իբրեւ ամերիկահայ երրորդ սերնդի ներկայացուցչի, հույսեր ներշնչող ուսանող-հնէաբանի, եւ վերջապես, Արցախյան պատերազմի հրամանատարի: «Լոս-Անջելես Թայմս»-ի լրագրողը Մելքոնյանի գիրքն անվանել է ապշեցուցիչ, իսկ ամերիկացի պատմաբան Ք. Ուոլքերն ասել է, որ գիրքը «թելադրված է գործելու ցանկությամբ, սակայն չի հատում զգացմունքայնության կամ շովինիզմի սահմանը»: