22 հունվարի 2005 - 19:03 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Սարգսի տոնը: Հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Սբ.Սարգսի տոնը եկեղեցական ամենասիրված տոներից մեկն է: Սուրբը համարվում է սիրահարների, ինչպես նաեւ` զինվորների պաշտպանը: Արդեն մի քանի տարի է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախաձեռնությամբ սբ.Սարգսի օրը նշվում է որպես երիտասարդության տոն: Եկեղեցիներում այդ օրը կատարվում է երիտասարդների օրհնության հատուկ կարգ: Պատմության համաձայն` սբ. Սարգիսը չորրորդ դարի քրիստոնյա զորապետ է եղել, որն իր որդի Մարտիրոսի հետ զոհվել է Պարսից թագավորի ձեռքով` կրոնափոխ չլինելու համար: