Մինչև 20 տարեկանների ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապպորտի հետ15 օգոստոսի 2012 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենում Աթենքում, արդեն խաղարկվել են 12 պարտիաներ: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը միավորներ է կիսել Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) հետ: Վահե Բաղդասարյանը զիջել է Անդրեաս Հեյմանին, իսկ Կարեն Գրիգորյանը` Էրիկ Հանսենին (Կանադա): Սամվել Տեր-Սահակյանը իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարն է Ալեքսանդր Իպակովը (Թուրքիա), ով ունի 9,5 միավոր: Գրիգորյանը 7 միավորով 26-րդ հորիզոնականում է, իսկ Բաղդասարյանը ունի նույնքան միավոր և զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը զիջել է Հաննա-Մարիա Կլեյկին (Գերմանիա): Նա հավաքել է 5,5 միավոր և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |