15 օգոստոսի 2012 - 11:57 AMT
Մարիամ Գևորգյանի գործով հերթական բողոքի ակցիան տեղի կունենա այսօր

Այսօր ժամը 14:00-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դիմացտեղի կունենա Մարիամ Գևորգյանի գործով բողոքի ակցիա:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Նրա ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման:

Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: