15 օգոստոսի 2012 - 12:33 AMT
Սիրիայի ապստամբները հայտարարում են Դամասկոսի կենտրոնում գլխավոր շտաբի շենքը պայթեցնելու մասին

Սիրիացի ապստամբները հայտարարում են, որ այսօր Դամասկոսի կենտրոնում պայթեցվել է զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը: Այդ մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Աբու ալ Նուրը հաղորդել է հեռուստաալիքին, որ շենքը, որտեղ չորեքշաբթի առավոտյան հավաքվել են շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ, ամբողջությամբ քանդվել է:

Նրա խոսքով, շենքը պայթեցնելու համար օգտագործվել են ութ պայթուցիկ սարքեր:

Սիրիական պետական ԶԼՄ-ներն առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: