15 օգոստոսի 2012 - 13:29 AMT
Արյան խումբը կարող է ազդել սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկի վրա

Երկրորդ, երրորդ, չորրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականություն ունեն ձեռք բերելու սրտանոթային հիվանդություն, քան առաջին կարգի արյուն ունեցողները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դա սահմանել են ԱՄՆ գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված է Arteriosclerosis, Thrombosis and Vascular Biology ամսագրում:

Ինչպես ասվում է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մամլո հաղորդագրությունում, արյան առավել հազվադեպ խումբը` 4-րդ խումբը, որը հանդիպում է միայն 7 տոկոս ամերիկացների մոտ, առավել մեծ վտանգ է պարունակում սրտի հիվանդությունների զարգացման համար` 23 տոկոս: 3-րդ կարգի արյուն ունեցողներն ունեն 11 տոկոս ռիսկ, 2-րդ կարգի` 5 տոկոս: Միաժամանակ ամերիկացիների 43 տոկոսն ունեն 1-ին խմբի արյուն և սրտի հետ խնդիրների նվազագույն ռիսկ: