15 օգոստոսի 2012 - 14:00 AMT
Բրազիլական դատարանը դադարեցրել է Ամազոն գետի վրա հսկա ՀԷԿ-ի շինարարությունը հնդկացիների դժգոհության պատճառով

Բրազիլիայի դաշնային դատարանը որոշում է կայացրել Ամազոն գետի ավազանում հսկա ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դատարանի կարծիքով, շինարարները չեն խորհրդակցել տեղի հնդկացի բնակիչների հետ:

Բացի դրանից, նրանք չեն կատարել տեղի բնակիչներին տրված խոստումը. հնարավորություն չեն տվել նրանց ելույթ ունենալ Ազգային կոնգրեսում և ներկայացնել բնապահպանական փորձաքննության եզրակացությունները:

Եթե ՀԷԿ-ն ամեն դեպքում կառուցվի, ապա դա կլինի աշխարհում մեծությամբ երրորդ հիդրոէլեկտրակայանը: