15 օգոստոսի 2012 - 14:33 AMT
Իսպանիայի իշխանությունները չեն բացառում պարտքային ճգնաժամի հետ պայքարելու հարցում արտաքին օգնության դիմելը

Տնտեսական և դրամային հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը հասկացնել է տվել, որ Իսպանիայի կառավարությունը չի բացառում արտաքին օգնության դիմելու հնարավորությունը: «Իսպանական կառավարությունը բաց է թողնում այդ հարցը, առայժմ ոչ մի որոշում չի ընդունվել: Մենք պատրաստ ենք գործել երկրի` օգնության դիմելու դեպքում»,- ասել է Ռենը Bloomberg Television-ին տված հարցազրույցում: