15 օգոստոսի 2012 - 16:49 AMT
ВВС-ի գլխավոր տնօրենը կաշխատի New York Times ընկերությունում

ВВС-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնը, ով վերջերս հայտարարել է BBC-ից հեռանալու մասին, աշխատելու է New York Times ընկերությունում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, 2012-ի նոյեմբերից Թոմպսոնը զբաղեցնելու է ամերիկյան հոլդինգի նախագահի, գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները:

Մարտին Մարկ Թոմպսոնը հայտարարել է այն մասին, որ 8 տարի աշխատանքից հետո լքելու է BBC-ի ղեկավարի պաշտոնը, իսկ հուլիսին հայտնի է դարձել, որ նրան փոխարինելու է Ջորջ Էնտվիստլը: