15 օգոստոսի 2012 - 16:43 AMT
Սիրիական իշխանությունները դեմ չեն Լահդար Իբրահիմին Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց նշանակելուն

Սիրիական կառավարությունը դեմ չէ, որպեսզի Ալժիրի ԱԳՆ նախկին ղեկավար Լահդար Իբրահիմին Քոֆի Աննանին փոխարինի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնացի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է բրիտանական «The Gardian» թերթը:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Իբրահիմին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնացի պաշտոնում Քոֆի Աննանին փոխարինողի գլխավոր հավակնորդն է:

78-ամյա Իբրահիմին անցյալում աշխատել է որպես Իրաքի, Աֆղանստանի, Հայիթիի և ՀԱՀ-ի հարցերով բանագնաց: