15 օգոստոսի 2012 - 19:31 AMT
Դամասկոսի վարչապետի նստավայրի մոտ հրաձգություն է ընթանում, վստահեցնում է OSDH իրավապաշտպան կազմակերպությունը

Չորեքշաբթի օրը Դամասկոսում Սիրիայի վարչապետի աշխատտավայրի մոտ տեղի է ունենում հրաձգություն: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսսը` հղելով Լոնդոնում տեղակայված OSDH իրավապաշտպան կազմակերպությանը:

ՌԻԱ Նովոստին ընդգծում է, որ ավելի վաղ չորեքշաբթի օրը Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել էին Դամասկոսի կենտրոնում տեղակայված գլխավոր շտաբի պայթյունի և լիովին կործանվելու մասին: Սակայն, ԶԼՄ-ները` հղելով ականատաեսներին, հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գլխավոր շտաբի շենքից բավականին մեծ հեռավորության վրա:

ՌԴ ԱԳՆ տվյալներով, OSDH-ում աշխատում է ընդամենը 2 մարդ` ղեկավարն ու քարտուղար-թարգմանիչը, իսկ այն ղեկավարող Ռամի Աբդուրահմանն անգամ չունի լիարժեք միջնակարգ կրթություն: ՌԴ ԱԳՆ հայտարարում է, որ կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը դժվար թե կարելի է համարել արժանահավատ: