15 օգոստոսի 2012 - 19:41 AMT
Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել` Իրանին ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումներ մատակարարելու կասկածանքով

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք կասկածվում են Իրանին կլապաններ վաճառելու մեջ: Վերջիններս օգտագործվում են ծանր ջրի վրա միջուկային ռեակտորներ պատրաստելի, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Ըստ հետախուզության տվյալների, ձերբակալվածները օգնել են սարքավորումներն ուղարկել Իսլամական հանրապետություն 2010 և 2011թթ, ինչը համարվում է այնտեղ կրկնակի նշանակության սարքավորումների մատակարարման էմարգոյի խախտում:

Ենթադրվում է, որ գործարքի գումարը կազմում է մի քանի մլն եվրո: