25 հունվարի 2005 - 18:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Երեւանում այցով գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի նոր համանախագահ Բեռնար Ֆասիեին: Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը, մտքեր են փոխանակել խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցչի պաշտոնում Բերնար Ֆասիեն փոխարինել է պաշտոնաթող եղած Անրի Ժակոլենին: