Սիրիացի ապստամբները սպառնում են սպանել իրենց ձեռքն ընկած, իբրև թե, «Հզբոլլահի» գրոհայիններին

Սիրիացի ապստամբները սպառնում են սպանել իրենց ձեռքն ընկած, իբրև թե, «Հզբոլլահի» գրոհայիններին

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները պատանդ են վերցրել լիբանանցի շիա-գրոհայյինների` ովքեր օգնության են եկել Բաշար Ասադին:

Ապստամբները հայտարարում են, որ կսպանեն նրանց, հաղորդում է Now Lebanon կայքը:

Ըստ որոշ տվյալների, Սիրիայում գործում են «Հիզբոլլահի» 1.5 հազար գրոհայիններ: Իրանը սիրիական կառավարության կողքին է` ապստամբների դեմ պայքարի հարցում, և փորձագետները չեն բացառում, որ Սիրիայում վերջինս գործում է լիբանանյան կազմակերպության հետ համատեղ:

Ի պատասխան դրան, օգոստոսի 15-ին սիրիացի ապստամբների ձեռքն ընկած լիբանանցի Հասան ալ-Մոկդադի բարեկամները պատանդ են վերցրել 20 սիրիացի փախստականների, հաղորդում է NEWSru.co.il-ը:

«Հիզբոլլահը» հրապարակել է մի հայտրարություն, որտեղ պնդում է, որ Հասան ալ-Մոգդադ անունով մարդ երբևէ իր կազմում ներառված չի եղել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---