15 օգոստոսի 2012 - 20:56 AMT
Facebook-ը փորձարկում է գործիքը, որն ընկերություններին թույլ կտա գովազդ հրապարակել ցանկացած օգտագործողի լրահոսում

Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը` Facebook-ը, փորձարկում է գործիքը, որն ընկերության թույլ է տալիս գովազդ հրապարակել ցանկացած օգտագործողի լրահոսում, այլ ոչ միայն այն օգտաործողների, ովքեր բաժանորդագրված են նրանց էջերին, հաղորդում է TechCrunch պարբերականը:

Նոր ֆունկցիան թույլ կտա ընկերություններին ցուցադրել իրենց հաղորդագրությունները օգտագործողների մեծ մասին, եթե անգամ նրանց էջերում բաժանորդագրված են քիչ քանակությամբ օգտագործողներ:

TechCrunch-ը, հղելով Facebook-ի ներկայացուցիչներին, հաղորդում է, որ այս ֆունկցիան առայժմ փորձնական է և հասանելի է միայն սահմանափակ թվով ընկերությունների համար: