Բելառուսի ընտրանին առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականին

Բելառուսի ընտրանին առաջին կեսից հետո 1:0 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի ընտրանու դեմ: Առաջին խաղակեսից 1:0 հաշվով հաղթում են հյուրերը, չնայած հայ ֆուտբոլիստները բազմաթիվ վտանգավոր պահեր են ստեղծել մրցակցի դարպասի մոտ:

Խաղի 2-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հարվածեց աննշան շեղությամբ: Այնուհետև շատ նպաստավոր դիրքում հայտնվեց Մարկոս Պիզելլին, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Իսկ Գևորգ Ղազարյանի հարվածից հետո վստահ գործեց Բելառուսի դարպասապահ Սերգեյ Վերմենկոն:

Ռոման Բերեզովսկին անսխալ գործեց Պավել Կոռնիլենկոյի հարվածից հետո, սակայն հավաքականին չկարողացավ փրկել Բռեսան Բառդինիի գոլից:

Տրիբունայից հանդիպմանը հետևում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---