Իրավապաշտպաններ. Սիրիական օդուժը հարվածել է Ազազ քաղաքին, սպանվել է մի քանի տասնյակ մարդ

Իրավապաշտպաններ. Սիրիական օդուժը հարվածել է Ազազ քաղաքին, սպանվել է մի քանի տասնյակ մարդ

PanARMENIAN.Net - Սիրիական ՌՕՈւ-ը հարվածել են երկրի հյուսիսում տեղակայված Ազազ քաղաքին, ինչի արդյունքում սպանվել է մի քանի տասնյակ մարդ, հայտարարել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:

Սիրիացի ակտիվիստները տեսագրությունը հրապարակել են YouTube-ում:

Իրավապաշտպաններից մեկը պնդում է, որ ռմբակոծության զոհ է դարձել առնվազն 30 մարդ:

Հնարավոր է, որ զոհվածների թիվն աճի, քանի որ նրանց որոնումները շարունկավում են փլատակների տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---