Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով բաց կթողնի US Open-ը

Ռաֆայել Նադալը վնասվածքի պատճառով բաց կթողնի US Open-ը

PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը բաց կթողնի US Open-ը: Ինչպես հաղորդում է «Չեմպիոնատ.com»` հղելով ամերիկյան մամուլին, Նադալը չի կարողանա Նյու Յորքի «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ առաջնությունում հանդես գալ ծնկի ցավի պատճառով:

Հարկ է նշել, որ իսպանացին չի խաղացել սկսած Ուիմբելդոնից, որտեղ նա զիջել է արդեն երկրորդ շրջանում: Ուիմբելդոնից հետո նա բաց է թողել Օլիմպիադան և Ցինցիննատիի «Մասթերս-1000»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---