Բելառուսները Երևանում 3 գոլ խփեցին. Հայաստանի հավաքականը զիջեց 1:2 հաշվով

PanARMENIAN.Net - Հայաստան-Բելառուս ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:

Առաջին կեսից հետո նվազագույն հաշվով առջևում էին հյուրերը: Գնդակը հեղինակել էր Բռեսան Բառդինին:

Վարդան Մինասյանը երկրորդ խաղակեսի սկզբում խաղադաշտ դուրս բերեց Դավիթ Մանոյանին և Լևոն Հայրապետյանին`փորձելով ակտիվացնել խաղը:

66-րդ րոպեին հայերը վտանգավոր գրոհ կազմակերպեցին, Հենրիխ Մխիթարյանի հեռահար հարվածից հետո Բելառուսի դարպասապահ Սերգեյ Վերմենկոն հետ մղեց գնդակը, որին առաջինը վրա հասավ Մարկոս Պիզելլին, բայց կրկին փայլուն գործեց դարպասապահը, իսկ Յուրա Մովսիսյանը մոտ տարածությունից բարձր հարվածեց:

Մեկ րոպե անց բելառուսները ևս մեկ անգամ կարողացան գրավել Ռոման Բերեզովսկու դարպասը, դուբլի հեղինակ դարձավ Բառդինին:

Հայաստանի ընտրանուն հաջողվեց կրճատել հաշիվը, Յուրա Մովսիսյանի հարվածից հետո գնդակը դիպավ Դմիտրի Վեռխավցովին և հայտնվեց սեփական դարպաասում` 1:2: Գոլից հետո հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել և մի քանի վտանգավոր գրոհ անցկացրին:

Հանդիպման վերջնամասում ստադիոնի լույսերը մարեցին և մի քանի րոպե ողջ ստադիոնը վառվում էր բջջայինների արձակված լուսերով, իսկ ուժեղ քամին, որն իր հետ փոշի էր բերում, խանգարում էր հանգիստ գործել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---