Իրանում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ

Իրանում տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի երեկոյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում տեղակայված և երկրաշարժից տուժած Վարազկան քաղաքում, հաղորդում է իրանական Մեհր գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ աշխարհաքաղաքական ծառայությունըստորգետնյա ցնցումներ էր ֆիքսել էր ԱՀար քաղաքից 32 կմ հեռավորության վրա, 14 կմ խորությունում:

Ըստ Iranian Seismological Center, Institute of Geophysics-ի տվյալների, տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը մոտ 5 մագնիտուդ է: Զոհերի և փլուզումների մասին առայժմ չի հաղորդվում:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նախորդ շաբաթ Իրանում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Իրանը երկիր մոլորակի 10 ամենասեյսմավտանգ շրջաններից է. Այստեղ գրեթե ամեն 10 տարին մեկ տեղի է ունենում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---