26 հունվարի 2005 - 19:29 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ
«Մենք ստացել են հաջող բանաձեւ»,- Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` կարելի է ասել, որ ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղը դիտում է, որպես բանակցող կողմ: Հայկական կողմի առաջարկությունը, որ ԼՂ արձանագրել որպես հակամարտության առանձին կողմ իր արտացոլումն է գտել բանաձեւում: Հայկական պատվիրակության երկրորդ առաջարկությունը` փոխել «անջատողականներ» ձեւակերպումը «իրենց անկախության համար մարտնչող ուժեր» արտահայտությամբ, նույնպես հավանության է արժանացել Քաղաքական կոմիտեում, եւ տեղ չի գտել փաստաթղթում միայն Թուրքիայի ներկայացուցչի խորամանկության հետեւանքում, ինչը թյուրիմացության մեջ է դրել ներկաներին: Ժամանակացույցով կրկնակի քվեարկության հնարավորություն չի եղել: Ադրբեջանական կողմի ներկայացուցիչների առաջարկությունները մերժվել են Քաղաքական կոմիտեում նախնական քննարկման ժամանակ: Կարեւոր պահ է նաեւ այն, որ ԵԽԽՎ-ում խոսվել է վստահության մթնոլորտի ստեղծման եւ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու անհնարինության մասին, ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարել է հայկական կողմը, նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: