16 օգոստոսի 2012 - 11:11 AMT
Մեկնարկել է «Իրեր տարբերակող ռոբոտ» մրցույթի գրանցումը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը սկսել է «Իրեր տարբերող ռոբոտ» մրցույթի գրանցումը

Մրցույթի ընթացքում ռոբոտները պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասավորեն համապատասխան տեղում: Նման ռոբոտների կատարելագործված տարբերակները կիրառվում են պահեստներում, արտադրամասերում, աղբի վերամշակման գործարաններում տարբեր առարկաներ հավաքելու, տեսակավորելու և դասավորելու համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 27-ը:

Այս տարվա ընթացքում միությունը հայտարարել է նաև «Անօդաչու թռչող սարքեր» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթները, որոնց եզրափակիչ փուլերը կանցկացվեն աշնանը: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունն է, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: