16 օգոստոսի 2012 - 13:30 AMT
Հայաստանն օգնություն կհատկացնի Իրանում երկրաշարժից տուժածներին

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում որոշում է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին:

Հայաստանի ԱԻՆ-ն Իրանին կցուցաբերի 36 մլն դրամի օգնություն գերատեսչության պահեստներում առկա գույքի տեսքով, ինչպես նաև պահեստային ֆոնդից կտրամադրվեն միջոցներ առաջին անհրաժեշտության ապրանքների համար:

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրանական գործընկերների հետ քննարկվել է ամենաանհրաժեշտ ապրանքների կարիքը: «2 օրվա ընթացքում մենք կճշտենք դրանց ցուցակը, որպեսզի այդ ապրանքներն ուղորդվեն Իրան»,- ասել է նա: