16 օգոստոսի 2012 - 15:35 AMT
Խոսրով Հարությունյան. ՀՀԿ-ն իմաստուն որոշում է ընդունել` թեկնածու չառաջադրելով Գյումրու քաղաքապետի ընտրություններում

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ճիշտ որոշում է ընդունել չառաջադրել իր թեկնածուին սեպտեմբերի 9-ին Գյումրու քաղաքապետի ընտրություններում` հաշվի առնելով մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքում պարտությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Իմ կարծիքով, դա քաղաքական առումով շատ իմաստուն և ողջամիտ որոշում է: Եթե ես չեմ հաղթել Գյումրիում խորհրդարանական ընտրություններում, ապա իմաստ ունի արդյոք մասնակցել տեղի ընտրություններին` չունենալով ընդգծված առաջնորդ»,- ասել է նա:

Լրագրողների այն նկատառմանը, որ իր քայլով ՀՀԿ-ն փաստացի կերպով կանխորոշել է ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի հաղթանակը, Հարությունյանը նշել է, որ ԲՀԿ-ն չի մտել կոալիցիա, սակայն չի հերքել ՀՀԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը: Նրա կարծիքով, Գյումրու քաղաքապետի ընտրությունները լուրջ հնարավորություն են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցության համար:

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ «Իջևանի քաղաքապետի ընտրություններում համառ պայքարում հաղթել է ԲՀԿ թեկնածուն, և ՀՀԿ-ն ողջունել է նրա ընտրությունը»: