16 օգոստոսի 2012 - 15:28 AMT
Հայաստանը և Նոր Զելանդիան կխթանեն և կպաշտպանեն փոխադարձ ներդրումները

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում հավանություն է տվել Նոր Զելանդիայի կառավարության հետ համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկին:

Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, փաստաթուղթն ուղղված է ներդրումների խթանմանը և փոխադարձ պաշտպանությանը: «Շրջանակային համաձայնագիրը նախատեսում է հավասար պայմանների ստեղծում տեղի և արտասահմանյան ներդրողների համար` նպատակ ունենալով խթանել փոխադարձ ներդրումները»- ասել է նա: