16 օգոստոսի 2012 - 15:43 AMT
Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալի արժեքը կազմում է 708 դոլար

Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալի արժեքը կազմում է 708 դոլար, հաղորդում է Gold.ru կայքը:

Եթե Լոնդոնի օլիմպիական խաղերում բոլոր 302 մեդալները ձուլվեին մաքուր ոսկուց, ապա դրանց արտադրության համար կպահանջվեր 40 մլն դոլար: Վերջին անգամ օլիմպիական պարգևները պատրաստվել են մաքուր ոսկուց 1912-ին Ստոկհոլմի ամառային խաղերի ժամանակ:

Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալներն ունեն 412 գրամ քաշ, 85 մմ տրամագիծ և 7 մմ հաստություն` ողջ պատմության ընթացքում դրանք ամենամեծ ծանր պարգևներն են ամառային օլիմպիական խաղերի համար:

Ոսկե մեդալը 92,5 տոկոսով կազմված է արծաթից և ծածկված 6 գրամ ոսկե զանգվածով: Շուրջ 6,5 տոկոս է կազմում պղինձը: