16 օգոստոսի 2012 - 17:47 AMT
Խոսրով Հարությունյան. Հայկական հանգստավայրերում հանգստի գները մատչելի չեն սովորական քաղաքացիների համար

Հայկական հանգստավայրերում հանգստի պայմանները մատչելի չեն սովորական քաղաքացիների համար, կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Արդեն պարզ է, որ հանգստացողների մեծամասնությունը նախապատվություն են տալիս ոչ թե Սևանին և Դիլիջանին, այլ Քոբուլեթիին և Բաթումին:

Եվ նույնիսկ դա հաշվի առնելով` մեր ձեռներեցները չեն ցանկանում նվազեցնել գները: Դա խոհածությունների առիթ է տալիս»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Հարությունյանի կարծիքով, դրա գլխավոր պատճառներից մեկը հայ ձեռներեցների «բիզնես հոգեբանությունն» է, որոնք ցանկանում են հնարավորինս շատ և հիմա: Նրա կարծիքով, մեկ այլ պատճառ է հարկադրումը, երբ տարեկան 2-3 ամիս աշխատող հանգստյան տները պետք է հարկեր վճարեն ողջ տարի:

Նա հաղորդել է, որ Գործատուների միության հետ միասին հիմա մշակվում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակն է փոքր և միջին բիզնեսի համար հարկադրման հեշտացումը:

Հարությունյանի խոսքով, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար բացի 5-աստղանի հյուրանոցներից անհրաժեշտ է կառուցել ավելի մատչելի հյուրանոցներ, մասնավորապես գյուղական վայրերում:

Լրագրողներին այն հարցին, թե որտեղ է նա անցկացրել իր ամառային հանգիստը, Հարությունյանը նշել է, որ Ազովյան ծովի ափին:

Նա նաև հավելել է, որ իրեն դուր են գալիս Սևանը, Դիլիջանը և Ծաղկաձորը, ինչպես նաև Բուլղարայի սևծովյան ծովափը և Ազովյան ծովը: