16 օգոստոսի 2012 - 16:04 AMT
Բորդյուժա. Բելառուսի վերաբերյալ ԵՄ պատժամիջոցներն արդարացված չեն և ապարդյուն են

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) միշտ աջակցում է Բելառուսին Արևմուտքի կողմից ճնշումն անդրադարձնելու հարցում, Մինսկում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Բելառուսի վերաբերյալ ձեռնարկվող բոլոր գործողություններում, այդ թվում կապված պատժամիջոցներ կիրառելու հետ, ՀԱՊԿ գործընկերները միշտ աջակցում են Մինսկին»,- ասել է նա:

Ինչպես հայտարարել է Բորդյուժան, «Բելառուսի վերաբերյալ պատժամիջոցներն արդարացված չեն և ոչ մի արդյունք չեն տա»: