16 օգոստոսի 2012 - 16:11 AMT
Իրաքի 9 քաղաքներում ահաբեկչությունները 19 մարդու մահվան պատճառ են դարձել, ավելի քան 100 հոգի վիրավորվել են

Հինգշաբթի օրը Իրաքում ահաբեկչությունների շարքի արդյունքում մահացել են 19 հոգի, վիրավորվել 104-ը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմիններում հաղորդել են, որ հարձակումները տեղի են ունեցել երկրի 9 քաղաքներում:

Ամենախոշոր հարձակումները կատարվել են Իրաքի մայրաքաղաքում և Բաղդադից հյուսիս` Դակուկ քաղաքում: