16 օգոստոսի 2012 - 16:31 AMT
Բիձինա Իվանիշվիլի. Իրակլի Ալասանիան շատ փորձառու քաղաքական գործիչ է և կարող է Վրաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոն

«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ ապագայում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան Վրաստանում կզբաղեցնի բարձրագույն պաշտոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Իրակլի Ալասանիան շատ փորձառու քաղաքական գործիչ է: Նրան լավ գիտեն ԱՄՆ-ում, որտեղ նա զբաղեցրել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը, ուստի լիովին հավանական է, որ մոտ ապագայում նա կարող է Վրաստանում բարձրագույն պաշտոն զբաղեցնել»,- հայտարարել է Իվանիշվիլին: