16 օգոստոսի 2012 - 16:56 AMT
Մոզդոկում վթարային վայրէջք է կատարել նորագույն ռուսական Մի-28Ն ռազմական ուղղաթիռը

Մի-28Ն նորագույն ուղղաթիռը հինգշաբթի օրը Մոզդոկում վթարային վայրէջք է կատարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նախնական տվյալներով, երկու հոգուց կազմված անձնակազմը չի տուժել: Ուղղաթիռը թռչել է հետախուզության, ստուգիչ դադարի ժամանակ 6 մետր բարձրությունից ընկել է թռիչքա-վայրէջքային ուղու վրա:

Նոր սերնդի Մի-28Ն ռազմական ուղղաթիռը նախատեսված է տանկերի, զրահատեխնիկայի որոնման և ոչնչացման, ականապատման, հակառակորդի արագաթիռ թռչող սարքերի ոչնչացման համար: