16 օգոստոսի 2012 - 17:43 AMT
Բուլղարիայի ՆԳՆ-ն տարածել է «Բուրգասի ահաբեկչի» ենթադրվող հանցակցի ֆոտոռոբոտը

Բուլղարիայի ՆԳՆ-ը հինգշաբթի օրը տարածել է մահապարտ ահաբեկչի ենթադրվող հանցակցի ֆոտոռոբոտը: Ահաբեկիչը Բուրգասում պայթեցրել էր իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուս:

Ֆոտոռոբոտում պատկերված է մոտ 30 տարեկան թխամորթ տղամարդ` կարճ սև մազերով: Հնարավոր է, ակնոց է կրում:

Մահապարտի ֆոտոռոբոտը Բուլղարիայի իշխանությունների կողմից հրապարակվել էր օգոստոսի 1-ին: