16 օգոստոսի 2012 - 18:07 AMT
Բրիտանական իշխանությունները հիասթափված են Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի որոշմամբ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են կատարել իրավաբանորեն պարտադրող որոշումը Wikileals կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու մասին, լրագրողներին հաղորդել են բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչները:

«Մենք հիասթափված ենք Էկվադորի ԱԳՆ ղեկավարի հայտարարությամբ: Մեծ Բրիտանիայի օրենքների համաձայն Ասանժը սպառել է բրիտանական իշխանությունների որոշումը բողոքարկելու բոլոր հնարավորությունները, որն իրավաբանորեն պարտավորեցնում է հանձնել նրան Շվեդիային: Մենք կկատարենք այդ պարտավորությունը»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Բրիտանական իշխանությունները մտադիր են հանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից դիվանագիտական կարգավիճակը, ինչը թույլ կտա նրանց մտնել նրա տարածք, հաղորդում է «Ինտերֆաքսը»: