16 օգոստոսի 2012 - 18:39 AMT
Ահմադինեժադը սիրիական ճգնաժամի մասին. Փոփոխությունները չեն կարող սկսվել ռազմական գործողություններից

Իրանը «պատրաստ է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները` Սիրիայում իրավիճակը խաղաղեցնելու համար»; Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդու մէ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ահմադինեժադը մասնակցել է Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպությունների արտակարգ գագաթնաժողովին:

Ըստ նրա, սիրիական կարգավորման վերաբերյալ ԻՀԿ «աշխատանքային խումբ» ստեղծե;ու վերաբերյալ Եգիպտոսի առաջարկությունը կոնստրուկտիվ է: Նախատեսվում է խմբում ներառել Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Իրանին և Եգիպտոսին: