16 օգոստոսի 2012 - 18:31 AMT
PanARMENIAN Photo-ի «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսը հետաձգվում է

PanARMENIAN Photo գործակալության օգոստոսի 17-ին մեկնարկող «12 days of Fest de Cannes» ցուցահանդեսի բացումը հետաձգվում է: Տեխնիկական պատճառներով ցուցահանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի սեպտեմբերի 15-ին` ժամը 19:00-ին, և կտևի մինչև սեպտեմբերի 25-ը:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Կաննի միջազգային կինոփառատոնի հիշարժան պահերն արտացոլող լուսանկարներ: Լուսանկարների նախագիծն իրականացրել է PanARMENIAN Photo գործակալությունը` Deem Communications ընկերության աջակցությամբ: