16 օգոստոսի 2012 - 19:26 AMT
Իսրայելի իշխանությունները առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ

Իսրայելի իշխանությունները շարունակում է քաննարկել Թեհրանի նկատմամբ գործողությունները, հինգշաբթի օրը լրագրողներին է հայտարարել Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: «Կա 9 նախարարներից բաղկացած կաբինետ, կա անվտանգության խորհուրդ և իսրայելական կառավարությունը որոշում կկայացնի, երբ դա պահանջվի»,-ասել է նա, հաղորդում է §Ինտերֆաքսը¦:

Կիրակի օրը Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները կոչ են արել իսրայելական իշխանություններին ռազմական հարված չհասցնել Իրանին:

Ավելի վաղ հայտարարություններ էին տարածվել այն մասին, որ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: