16 օգոստոսի 2012 - 19:35 AMT
Բաշար Ասադի հրամանով Հալեպի նոր նահանգապետ է նշանակվել Մուհամմեդ Վահիդ Աքքադը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է հրամանագիր` Հալեպի նոր նահանգապետի նշանակման մասին: ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ, Հալեպի նոր նահանգապետ է նշանակվել Մուհամմեդ Վահիդ Աքքադը:

Այսօր ավելի վաղ Սիրիայի նախագահը նաև նշանակել է արդարադատության, արդյունաբերության և առողջապահության նոր նախարարներին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ Հալեպում շաբաթներ շարունակ չեն դադարում դաժան բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի մարտիկների միջև: