Եգիպտոսի նախագահ Մուրսին ուղևորվել է Իրան` «Չմիավորվելու շարժման» գագաթնաժողովին մասնակցելու համար

Եգիպտոսի նախագահ Մուրսին ուղևորվել է Իրան` «Չմիավորվելու շարժման» գագաթնաժողովին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին մտադիր է մասնակցել Չմիավորվելու շարժման» գագաթնաժողովին, որն օգոստոսի 30-ին կկայանա Իրանի մայրաքաղաքում: Ինչպես հաղոևդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է եգիպտական նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Մուրսիի այցը Թեհրան կլինի Եգիպտոսի նախագահի առաջին այցը Իրան` 1980թ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:Դրան նպաստել էր Կահիրեի` Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիր կնքելը:

Ներկայումս Կահիրեի և Թեհրանի պաշտոնական հարաբերությունները գտնվում են իրենց քաղաքացիների շահերը պաշտպանող հատուկ բյուրոների մակարդակում, որոնք տեղակայված են այդ երկրների մայրաքաղաքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---