Սիրիայի փոխնախագահի եղբայրն անցել է ընդդիմության շարքերը

Սիրիայի փոխնախագահի եղբայրն անցել է ընդդիմության շարքերը

PanARMENIAN.Net - Սիրիայի փոխնախագահ Ֆարուք Շարաայի եղբայրը հայտարարել է ընդդիմության շարքերին միանալու մասին, հաղորդում է «Ալ-Ջեդիդ» հեռուստաալիքը:

Գնդապետ Յուուրաբ Շարաան կոչ է արել սիրիական բանակին «կանգնել ժողովրդի կողքին և դեմ հանդես գալ Բաշար Ասադի կառավարմանը»:

Նախորդ շաբաթ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին այն մասին, որ փոխնախագահ Ֆարուք Շարաան, իբրև թե արդեն տեղափոխվել է Հորդանան, ինչպես նախկին վարչապետ Ռիհադ Հիջաբը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---