Պատգամավորներ. Եգիպտոսը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին` իր գազային ռեսուրսների նկատմամաբ իրավունքները Իսրայելից և Կիպրոսից պաշտպանելու համար

Պատգամավորներ. Եգիպտոսը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին` իր գազային ռեսուրսների նկատմամաբ իրավունքները Իսրայելից և Կիպրոսից պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնախումբը հրապարակել է զեկույց, որում կոչ է արել իշխանություններին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հանքավայրերի նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հաղորդում է Newsru.co.il-ը:

Զեկույցում նշվում է, որ երկու երկրների բացառիկ տնտեսական ջրերի սահմանների և այդ ջրերում աշխարհագրական հետախուզության ոլորտում համագործակցության մասին իսրայելական-կիպրոսյան համաձայնագիրը դեմ է եգիպտական շահերին:

Պատգամավորները կասկածում են, որ Shell-ի որոշումը Իսրայելի և Կիպրոսի հետ դավադրության արդյունք է, և պնդում են, որ Եգիպտոսը կարող է հավակնել Իսրայելի «Լևիաթան» և Կիպրոսի «Աֆրոդիտե» հանքավայրերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---