Սիրիահայերը հերքում են վերջերս Սիրիայից վերադարձած հայաստանցի լրագրողի տարածած լուրերը

Սիրիահայերը հերքում են վերջերս Սիրիայից վերադարձած հայաստանցի լրագրողի տարածած լուրերը

PanARMENIAN.Net - Մի խումբ սիրահայեր նամակ են հղել լրատվամիջոցներին, որտեղ հերքում են վերջերս Սիրայից վերադարձած և ասուլիսով հանդես եկած հայաստանցի լրագրող Արման Բաբաջանյանի տարածած, իրենց խոսքով ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

Նրանք նամակում նշում են, թե լրագրողի կարծիքն այն մասին, թե սիրիահայերը «ազգային կոչվող համայնքի պատասխանատուների պատանդ են» և «այդ պատասխանատուները թույլ չեն տալիս համայնքին բանական որոշումների ճանապարհով ընթանալու» կամ անտեղյակության, կամ սադրանք առաջացնելու արդյունք են:

«ՀՀ սփյուռքի նախարարի դիրքորոշումը ձևավորվում է իրավասու անձանց հետ իր ամենօրյա հեռախոսազրույցների և հանդիպումների արդյունքում:

Մենք` Հայաստանում գտնվող մի խումբ հալեպահայերս հաստատում ենք, որ չի կարելի ընդհանրական հետևություններ անել` հիմնվելով մի քանի օրվա մեջ ստացած «փորձի» վրա: Սիրիայում հակահայկական տրամադրություններ չկան, հայկական համայքնի դեմ ոտնգձություններ չկան և այժմ սիրահայ համայնքը ունի իր միասնական համակարգող մարմինը` երեք հոգևոր առաջնորդարանների, կուսակցությունների և միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այդ մարմինը այս դժվարին պահին տեր է կանգնած համայնքին առնչվող բոլոր խնդիրներին և կարող ենք հպարտությամբ ասել, որ սիրիահայ համայնքը առավել քան երբևիցէ միասնական է:

Ցավալի ենք համարում որևէ անձի կողմից սիրահայ համայքնի անունով մեկնաբանությունների կատարումը կամ սիրահայ համայնքի ղեկավարության դեմ մեղադրանքներ շարադրելու փորձերը»,-նշված է նամակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---