17 օգոստոսի 2012 - 10:38 AMT
Սիրիայի կառավարական բանակը հարվածներ է հասցնում Հալեպի մերձակայքում գտնվող գրոհայիններին

Սիրիայի հյուսիսային մասյրաքաղաք Հալեպում գրոհայինների ստորաբաժանումների դուրս մղման օպերացիաներում որոշակի հաջողությունների հասնելով` կառավարական բանակը սկսել է հարվածներ հասցնել, այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» ապստամբների դիրքերին, որոնք տեղակայված են քաղաքի մերձակայքում:

Ըստ Սուրիա ալ-Էն տեղեկատվական գործակալության տվյալների, գրոհների արդյունքում ոչնչնացվել են թուրքական սահմանից Հալեպ ուղևորվող մեխանիկական շարասյուներ: